ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Գերմանիան դեմ Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելուն

Գերմանիան դեմ Է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում անցկացնելուն
01.06.2017 | 01:39

ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են դաշինքի գագաթնաժողովը 2018-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացնելուն, հաղորդում է Die Welt թերթը: ՆԱՏՕ-ի՝ 2016-ի հուլիսին Վարշավայի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկեց հաջորդ երկու տարիներին 28 անդամ պետությունների հանդիպումներն անցկացնել Ստամբուլում: ՈՒ թեև դրա վերաբերյալ պաշտոնական որոշում չէր ընդունվել, ենթադրվում էր, որ հրավերը կընդունվի: Սակայն այժմ դիրքորոշման կտրուկ փոփոխություն է սպասվում: «Մենք չենք ցանկանում, որ տպավորություն ստեղծվի, թե ՆԱՏՕ-ն պաշտպանում է Թուրքիայի կառավարության ներքին քաղաքականությունը»՝ թերթը մեջբերել է դիվանագիտական շրջաններում իրադրությանը ծանոթ բարձրաստիճան աղբյուրների խոսքը:

Այդ երկրներն առաջարկել են 2018 -ին հանդիպումն անցկացնել Բրյուսելում, Բելգիան պատրաստակամություն է հայտնել ընդունել գագաթնաժողովն իր տարածքում: Պաշտոնապես որոշումը հայտնի կդառնա ՆԱՏՕ-ի երկրների պաշպանության նախարարների՝ հունիսին կայանալիք հանդիպմանը:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ